Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
INTERNATIONAL NEWSԱնկարայում բրիտանական դեսպանությունը հայտարարել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ուրբաթ փակ կլինի: ՌԻԱ Նովոստիիհաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության Twitter-ի էջում: Այլ մանրամասներ չեն նշվում:
Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցչությունների մեծ մասի նման՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հյուպատոսական ծառայությունների համար փակվել է սեպտեմբերի 12-15-ը նշվող մահմեդականների Կուրբան-բայրամ տոնի առիթով: Ուրբաթ, սակայն, դեսպանությունը պետք է բացվեր:
Նախօրեին էլ գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները մինչեւ շաբաթվա վերջ փակ են լինելու՝ կապված ծրագրվող ահաբեկչությունների մասին գերմանական ԱԳՆ-ի ստացած տեղեկությունների հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



