Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայում բրիտանական դեսպանությունը հայտարարել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ուրբաթ փակ կլինի: ՌԻԱ Նովոստիիհաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության Twitter-ի էջում: Այլ մանրամասներ չեն նշվում:
Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցչությունների մեծ մասի նման՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հյուպատոսական ծառայությունների համար փակվել է սեպտեմբերի 12-15-ը նշվող մահմեդականների Կուրբան-բայրամ տոնի առիթով: Ուրբաթ, սակայն, դեսպանությունը պետք է բացվեր:
Նախօրեին էլ գերմանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները մինչեւ շաբաթվա վերջ փակ են լինելու՝ կապված ծրագրվող ահաբեկչությունների մասին գերմանական ԱԳՆ-ի ստացած տեղեկությունների հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



