ԱՄՆ-ում հնգամյա երեխան դպրոց է բերել թմրանյութ նախաճաշի տուփի մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին հնգամյա երեխայի մոտ հայտնաբերել է հերոինով լի 30 տուփիկ:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ուսուցչուհին տեսել է, թե ինչպես է երեխան խաղում ոչ շատ մեծ սպիտակ առարկայով, սակայն կարծել է` կոնֆետի թուղթ է: Ավելի լավ ուսումնասիրելուց հետո նա պարզել է, որ երեխայի ձեռքում թմրանյութ է: Այնուհետեւ ուսուցչուհին որոշել է ստուգել երեխայի նախաճաշի տուփը, որտեղ հայտնաբերվել է եւս 29 տուփիկ:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



