ԱՄՆ-ում հնգամյա երեխան դպրոց է բերել թմրանյութ նախաճաշի տուփի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին հնգամյա երեխայի մոտ հայտնաբերել է հերոինով լի 30 տուփիկ:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ուսուցչուհին տեսել է, թե ինչպես է երեխան խաղում ոչ շատ մեծ սպիտակ առարկայով, սակայն կարծել է` կոնֆետի թուղթ է: Ավելի լավ ուսումնասիրելուց հետո նա պարզել է, որ երեխայի ձեռքում թմրանյութ է: Այնուհետեւ ուսուցչուհին որոշել է ստուգել երեխայի նախաճաշի տուփը, որտեղ հայտնաբերվել է եւս 29 տուփիկ:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան ձեռք բերել թմրանյութեր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



