Ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն
SOCIETY2009-ի աշնանից սկսած Հայաստանում 42 մլրդ դրամի չափով ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Ներկայում նախարարությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ պարզում է, թե որ ընկերություններն են արդեն վճարել հետաձգված ԱԱՀ–ն, պարզել, թե բիզնեսը քանի աշխատատեղ է ստեղծել, իսկ քանիսն է հայտարարել արտոնություններ ստանալու դիմում ներկայացնելիս։
«Ընդհանուր առմամբ ընկերությունների պլաններում նշված էր 6688 աշխատատեղ, փաստացի ստեղծվել է 5025–ը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



