Ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2009-ի աշնանից սկսած Հայաստանում 42 մլրդ դրամի չափով ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Ներկայում նախարարությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ պարզում է, թե որ ընկերություններն են արդեն վճարել հետաձգված ԱԱՀ–ն, պարզել, թե բիզնեսը քանի աշխատատեղ է ստեղծել, իսկ քանիսն է հայտարարել արտոնություններ ստանալու դիմում ներկայացնելիս։
«Ընդհանուր առմամբ ընկերությունների պլաններում նշված էր 6688 աշխատատեղ, փաստացի ստեղծվել է 5025–ը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



