7 խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաղորդակցվել ագրեսիվ մարդկանց հետ
LIFEԿոնֆլիկտներն անխուսափելի են մեր կյանքից, և երբեմն մենք ուղղակի պետք է համակերպվենք մեր դիմացինի թշնամական վերաբերմունքին: Հենց այդ պատճառով մենք ձեզ մի քանի խորհուրդներ կտանք, որոնց օգնությամբ դուք ավելի հեշտությամբ կշփվեք մարդկանց հետ:
-
Փորձեք հանգիստ մնալ
Զայրույթն իրավիճակը միայն ավելի է բարդացնելու, նույնիսկ եթե այն ուղղակի խեղդում է ձեզ: Ուղղակի խորը շունչ քաշեք և հանգստացեք: -
Բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն
Մի՛ մոռացեք՝ բոլորն էլ սխալներ են գործում: Փորձեք խնդրին նայել ձեր դիմացինի տեսանկյունից: Միգուցե նա հիմա դժվարություններ ունի: -
Եղեք համառ
Անկախ նրանից, թե ինչն է ագրեսիայի պատճառը՝ թույլ մի՛ տվեք ձեր հակառակորդին ամեն ինչ ձեր դեմքին ասել: Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք, ինքնավստահ եղեք և դիմացինին հիշեցրեք փոխադարձ հարգանքի մասին:
-
Զայրույթին բարությամբ պատասխանեք
Կոնֆլիկտը ձեզ ստիպում է ավելի շատ ագրեսիվ պատասխաններ տալ, սակայն պետք է կարողանաք հանգիստ լինել: Մի փոքր ինքներդ ձեզ մարզելով՝ կտեսնեք, որ դուք կարողանում եք հանգիստ լինել նույնիսկ ամենաագրեսիվ և զայրացած մարդու հետ: -
Ինքներդ ձեզ մի՛ իջեցրեք
Վիրավորանքները սրտին մոտ մի՛ ընդունեք: «Դու»-ի փոխարեն օգտագործեք «ես» և փորձեք հասուն զրույց ունենալ՝ առանց վիրավորանքների և կոպտության. այդպես դուք կստիպեք ձեր դիմացինին լսել ձեզ: -
Ծանրակշիռ փաստարկներ բերեք
Բուռն էմոցիաները նույնիսկ ամենածանրակշիռ փաստարկները անիմաստ են դարձնում: Ասեք միայն այն, ինչում վստահ եք և ձեր մտքերը պարզ արտահայտեք: Միշտ հիշեք, որ ճշմարտությունը սուբյեկտիվ է և միայն իմաստն է ամենակարևորը և ոչ թե բառերը: -
Փորձեք իրավիճակին հումորով մոտենալ
Եթե ձեր զրույցը թեժանում է, փորձեք ձեր հումորի զգացումը գործի դնել, որպեսզի հանգստացնեք իրավիճակը: Փորձեք ձեր հակառակորդին ծիծաղեցնել. այդպես միանգամից կհանգստացնեք նրան և կթուլացնեք լարվածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



