Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Թաքնված կոդ» Մոնա Լիզայի նկարում

PHOTO

Արվեստաբանները շարունակում են ուսումնասիրել դա Վինչիի կոդի իրական առեղծվածը հանելուկային Մոնա Լիզայի աչքերում շատ մանր թվեր ու տառեր  հայտնաբերելուց հետո (այդ թվերն ու տառերն անզեն աչքով տեսանելի չեն, դրանք միայն կարող ենք տեսնել մանրադիտակի օգնությամբ):

Լեոնարդո դա Վինչիի` Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող 500-ամյա  գլուխգործոցը վաղուց արդեն համարվում է առեղծված, և նույնիսկ այսօր գայթակղիչ ժպիտով կնոջ իսկական ինքնությունը դեռ հայտնի չէ:

Այսօր  Իտալիայի Մշակութային ժառանգության ազգային կոմիտեի անդամները պարզել են, որ  նկարում պատկերված Մոնա Լիզայի աչքերը շատ խոշորացնելու դեպքում թվեր ու տառեր են տեսանելի դառնում:

«Անզեն աչքով խորհրդանշանները չեն երևում, բայց  խոշորացույցի տակ դրանք հստակ երևում են», – ասել է Սիլվանո Վինչետին՝ կոմիտեի նախագահը:

Աջ աչքում տեսանելի են LV տառերը, որոնք ըստ երևույթին Լեոնարդո դա Վինչիի անվան առաջին տառերն են, ձախ աչքում նույնպես կան խորհրդանշաններ, բայց դրանք այդքան լավ արտահայտված չեն:

Նա ասել է. «Շատ դժվար է հստակ ասել, թե ինչ տառեր են պատկերված, բայց կարծես դրանք CE տառերն են, B-ն նույնպես բացառված չէ: Պետք է հաշվի առնել, որ նկարը մոտ հինգ հարյուր տարվա հնություն ունի և, բնականաբար, այնքան պարզ ու մաքուր չէ, ինչպես նախկինում»:

Թվերն ու տառերը մարդու աչքին հասանելի չեն և երևում են միայն մանրադիտակով

Թվերն ու տառերը մարդու աչքին հասանելի չեն և երևում են միայն մանրադիտակով

«Իսկ ետնամասում պատկերված  կամրջի կամարին  72 թիվն է տեսանելի, կամ էլ դա կարող է լինել կա՛մ  L տառը, կա՛մ էլ  2 թվանշանը:

Կտավը նաև ցուցադրվել է  Դեն Բրաունի բլոքբասթեր <<դա Վինչիի կոդում>> , որի հիման վրա 2006 թ-ին  ֆիլմ նկարահանվեց, որի գլխավոր դերում էր  Թոմ Հենքսը:  Նրա դերն էր բացահայտել գաղտնի հաղորդագրությունները ՝թաքնված Մոնա Լիզայի և  դա Վինչիի այլ  նկարներում, այդ թվում նաև <<Վերջին ընթրիքը>> նկարում:

Պարոն Վինչետին, ով մեկնել էր Փարիզ ՝ ուսումնասիրելու  Լուվրի պատկերասրահում ցուցադրության հանված նկարը,  բացատրեց, որ իրոք  Դեն Բրաունի  ոճով նրանք էլ ընկան առեղծվածային իրադարձությունների մեջ այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Լուիջի Բորջան, անտիկ խանութում հայտնաբերեց մի բորբոսնած գիրք:

50 տարվա հնություն ունեցող այդ գրքում ասվում էր, որ Մոնա Լիզայի աչքերը լի են տարբեր նշաններով և  խորհրդանիշերով, և նա ավելացրեց որ. «Մենք դեռ միայն այս ուսումնասիրության մեկնարկն ենք արել և հույս ունենք, որ կարողանանք ավելի խորը քանդել այս առեղծվածը և բացահայտել հետագա մանրամասները որքան հնարավոր է  արագ:

«Ուշագրավ է, որ ոչ ոք նախկինում չի նկատել այս խորհրդանիշերը և իրականացված սկզբնական հետաքննություններից մենք վստահ ենք, որ ոչ մի սխալ չկա, և դրանք հենց նկարիչն է նկարել»:

Պարոն Վինչետին խմբի անդամներից մեկն է և   ֆրանսիայի իշխանություններից թույլտվության է  խնդրել հանել դա Վինչիի աճյունը Էմբոիս ամրոցում՝ Լոիրեի հովտում գտնվող գերեզմանից:

Նրանք ցանկանում են ուսումնասիրել նկարչի գանգը և վերստեղծել նրա դեմքն ու դիմագծերը և տեսնել թե արդյո՞ք Մոնա Լիզան ինքնանկար է, ինչպես կարծում են շատ մարդիկ:

Շատ պատմաբանններ կարծում են, որ դա Վինչին համասեռամոլ է եղել և դա էլ նրան ստիպել է իրեն նկարել կնոջ կերպարով:

Մեկ այլ տեսություն էլ ասում է, որ Մոնա Լիզան նույն ինքը Լիզա Ջերադինին է՝ Ֆլորենցիայի առևտրականներից մեկի կինը, կամ նույնիսկ նկարչի մայրը:
Վեց ամիս առաջ, պարոն Վինչետին ամբողջ աշխարհին հայտարարեց, որ գտել են Վերածննդի վայրագ արվեստագետի՝ Միքելանջելո Մերիսիի ոսկորները ,ով այլ կերպ հայտնի է որպես Կարավաջիո: Ոսկորները գտել են Իտալիայի Տոսկանա ափում գտնվող Պորտո Էրկոլեի երկար ժամանակ մոռացված դամբարաններից մեկում: Պարոն Վինչետին ավելացրել է «Դա Վինչին հատուկ ուշադրություն է դարձրել Մոնա Լիզայի նկարին և գիտենք , որ վերջին տարիներին այն իր հետ ամենուր տանում էր. նա չէր ուզում լքել նկարը և ապահովության համար տանում էր իր հետ :

.
«Մենք նաև գիտենք, որ դա Վինչին շատ էր սիրում գաղտնիքներ և իր աշխատանքներում խորհրդանշաններ էր օգտագործում հաղորդագրություններ ուղարկելու համար: Մենք մյուս նկարներն էլ ենք ուսումնասիրել, բայց նմանատիպ թվեր ու տառեր չենք գտել:

«Նկարիչների մասին մենք կարող ենք ասել, որ երբեք սխալմամբ ինչ որ բան չեն նկարում, ուստի մենք վստահ ենք, որ այն հաղորդագրություն է՝ ուղարկված դա Վինչիի կողմից և հատուկ նկարված է Մոնա Լիզայի աչքերում:

Այս ամենին ինտրիգ է ավելացնում նաև այն, որ դրանք նկարված են աչքերի ամենամուգ մասերում, և եթե նկարիչն ուզենար, որ դրանք նկատելի լինեն ապա, դրանք կնկարեր աչքերի ավելի բաց ֆոնի վրա:

Այժմ հարցը նրանում է, թե դրանք ինչ են նշանակում. մենք հստակորեն վստահ ենք, որ LV-ն հավանաբար նրա ստորագրությունն է, իսկ մյուս թվերն ու տառե՞րը: Ով գիտի, գուցե դրանք սիրային գրառումներ են ուղղված նկարում եղած պատկերին: Մոնա Լիզան յուղանկար է, որ հանդիսանում է ֆրանսիական կառավարության սեփականությունը, իսկ Իտալիայում, որտեղ այն ստեղծվել է, հայտնի է որպես Լա Ջիոկոնդա: Նկարը այնքան հայտնի է և այնքան շատ ծաղրանկարներ ունի, որ համարվում է աշխարհի աենահայտնի նկարը: Դա Վինչին սկսել է նկարել այն 1503 կամ 1504 թվականներին և ավարտել 1519 թ.-ին, իր մահվանից մի քանի տարի առաջ՝ մինչև Ֆրանսիա տեղափոխվելը: 1911 թ-ի օգոստոսին նկարը գողացվեց իտալացի մի աշխատողի կողմից, ով կարծում էր, որ այն պետք է վերադարձվի հայրենի Իտալիա, և միայն 2 տարի անց երկրով մեկ ցուցադրվելուց հետո այն վերադարձվեց: Այն ենթարկվել է 2 բարբարոսական հարձակումների 1956 թվականին և այդ ժամանակից սկսած այն պահվել է պաշտպանիչ ապակու ետևում, որը պաշտպանել է նկարը, երբ մի բարկացած ռուս կին, որին մերժել էին տալ Ֆրանսիայի քաղաքացիություն, նետեց թեյի բաժակը դրա վրա, որն էլ փշրվեց դիպչելով պաշտպանիչ ապակուն:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank