Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թաքնված կոդ» Մոնա Լիզայի նկարում

ՖՈՏՈ

Արվեստաբանները շարունակում են ուսումնասիրել դա Վինչիի կոդի իրական առեղծվածը հանելուկային Մոնա Լիզայի աչքերում շատ մանր թվեր ու տառեր  հայտնաբերելուց հետո (այդ թվերն ու տառերն անզեն աչքով տեսանելի չեն, դրանք միայն կարող ենք տեսնել մանրադիտակի օգնությամբ):

Լեոնարդո դա Վինչիի` Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող 500-ամյա  գլուխգործոցը վաղուց արդեն համարվում է առեղծված, և նույնիսկ այսօր գայթակղիչ ժպիտով կնոջ իսկական ինքնությունը դեռ հայտնի չէ:

Այսօր  Իտալիայի Մշակութային ժառանգության ազգային կոմիտեի անդամները պարզել են, որ  նկարում պատկերված Մոնա Լիզայի աչքերը շատ խոշորացնելու դեպքում թվեր ու տառեր են տեսանելի դառնում:

«Անզեն աչքով խորհրդանշանները չեն երևում, բայց  խոշորացույցի տակ դրանք հստակ երևում են», – ասել է Սիլվանո Վինչետին՝ կոմիտեի նախագահը:

Աջ աչքում տեսանելի են LV տառերը, որոնք ըստ երևույթին Լեոնարդո դա Վինչիի անվան առաջին տառերն են, ձախ աչքում նույնպես կան խորհրդանշաններ, բայց դրանք այդքան լավ արտահայտված չեն:

Նա ասել է. «Շատ դժվար է հստակ ասել, թե ինչ տառեր են պատկերված, բայց կարծես դրանք CE տառերն են, B-ն նույնպես բացառված չէ: Պետք է հաշվի առնել, որ նկարը մոտ հինգ հարյուր տարվա հնություն ունի և, բնականաբար, այնքան պարզ ու մաքուր չէ, ինչպես նախկինում»:

Թվերն ու տառերը մարդու աչքին հասանելի չեն և երևում են միայն մանրադիտակով

Թվերն ու տառերը մարդու աչքին հասանելի չեն և երևում են միայն մանրադիտակով

«Իսկ ետնամասում պատկերված  կամրջի կամարին  72 թիվն է տեսանելի, կամ էլ դա կարող է լինել կա՛մ  L տառը, կա՛մ էլ  2 թվանշանը:

Կտավը նաև ցուցադրվել է  Դեն Բրաունի բլոքբասթեր <<դա Վինչիի կոդում>> , որի հիման վրա 2006 թ-ին  ֆիլմ նկարահանվեց, որի գլխավոր դերում էր  Թոմ Հենքսը:  Նրա դերն էր բացահայտել գաղտնի հաղորդագրությունները ՝թաքնված Մոնա Լիզայի և  դա Վինչիի այլ  նկարներում, այդ թվում նաև <<Վերջին ընթրիքը>> նկարում:

Պարոն Վինչետին, ով մեկնել էր Փարիզ ՝ ուսումնասիրելու  Լուվրի պատկերասրահում ցուցադրության հանված նկարը,  բացատրեց, որ իրոք  Դեն Բրաունի  ոճով նրանք էլ ընկան առեղծվածային իրադարձությունների մեջ այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Լուիջի Բորջան, անտիկ խանութում հայտնաբերեց մի բորբոսնած գիրք:

50 տարվա հնություն ունեցող այդ գրքում ասվում էր, որ Մոնա Լիզայի աչքերը լի են տարբեր նշաններով և  խորհրդանիշերով, և նա ավելացրեց որ. «Մենք դեռ միայն այս ուսումնասիրության մեկնարկն ենք արել և հույս ունենք, որ կարողանանք ավելի խորը քանդել այս առեղծվածը և բացահայտել հետագա մանրամասները որքան հնարավոր է  արագ:

«Ուշագրավ է, որ ոչ ոք նախկինում չի նկատել այս խորհրդանիշերը և իրականացված սկզբնական հետաքննություններից մենք վստահ ենք, որ ոչ մի սխալ չկա, և դրանք հենց նկարիչն է նկարել»:

Պարոն Վինչետին խմբի անդամներից մեկն է և   ֆրանսիայի իշխանություններից թույլտվության է  խնդրել հանել դա Վինչիի աճյունը Էմբոիս ամրոցում՝ Լոիրեի հովտում գտնվող գերեզմանից:

Նրանք ցանկանում են ուսումնասիրել նկարչի գանգը և վերստեղծել նրա դեմքն ու դիմագծերը և տեսնել թե արդյո՞ք Մոնա Լիզան ինքնանկար է, ինչպես կարծում են շատ մարդիկ:

Շատ պատմաբանններ կարծում են, որ դա Վինչին համասեռամոլ է եղել և դա էլ նրան ստիպել է իրեն նկարել կնոջ կերպարով:

Մեկ այլ տեսություն էլ ասում է, որ Մոնա Լիզան նույն ինքը Լիզա Ջերադինին է՝ Ֆլորենցիայի առևտրականներից մեկի կինը, կամ նույնիսկ նկարչի մայրը:
Վեց ամիս առաջ, պարոն Վինչետին ամբողջ աշխարհին հայտարարեց, որ գտել են Վերածննդի վայրագ արվեստագետի՝ Միքելանջելո Մերիսիի ոսկորները ,ով այլ կերպ հայտնի է որպես Կարավաջիո: Ոսկորները գտել են Իտալիայի Տոսկանա ափում գտնվող Պորտո Էրկոլեի երկար ժամանակ մոռացված դամբարաններից մեկում: Պարոն Վինչետին ավելացրել է «Դա Վինչին հատուկ ուշադրություն է դարձրել Մոնա Լիզայի նկարին և գիտենք , որ վերջին տարիներին այն իր հետ ամենուր տանում էր. նա չէր ուզում լքել նկարը և ապահովության համար տանում էր իր հետ :

.
«Մենք նաև գիտենք, որ դա Վինչին շատ էր սիրում գաղտնիքներ և իր աշխատանքներում խորհրդանշաններ էր օգտագործում հաղորդագրություններ ուղարկելու համար: Մենք մյուս նկարներն էլ ենք ուսումնասիրել, բայց նմանատիպ թվեր ու տառեր չենք գտել:

«Նկարիչների մասին մենք կարող ենք ասել, որ երբեք սխալմամբ ինչ որ բան չեն նկարում, ուստի մենք վստահ ենք, որ այն հաղորդագրություն է՝ ուղարկված դա Վինչիի կողմից և հատուկ նկարված է Մոնա Լիզայի աչքերում:

Այս ամենին ինտրիգ է ավելացնում նաև այն, որ դրանք նկարված են աչքերի ամենամուգ մասերում, և եթե նկարիչն ուզենար, որ դրանք նկատելի լինեն ապա, դրանք կնկարեր աչքերի ավելի բաց ֆոնի վրա:

Այժմ հարցը նրանում է, թե դրանք ինչ են նշանակում. մենք հստակորեն վստահ ենք, որ LV-ն հավանաբար նրա ստորագրությունն է, իսկ մյուս թվերն ու տառե՞րը: Ով գիտի, գուցե դրանք սիրային գրառումներ են ուղղված նկարում եղած պատկերին: Մոնա Լիզան յուղանկար է, որ հանդիսանում է ֆրանսիական կառավարության սեփականությունը, իսկ Իտալիայում, որտեղ այն ստեղծվել է, հայտնի է որպես Լա Ջիոկոնդա: Նկարը այնքան հայտնի է և այնքան շատ ծաղրանկարներ ունի, որ համարվում է աշխարհի աենահայտնի նկարը: Դա Վինչին սկսել է նկարել այն 1503 կամ 1504 թվականներին և ավարտել 1519 թ.-ին, իր մահվանից մի քանի տարի առաջ՝ մինչև Ֆրանսիա տեղափոխվելը: 1911 թ-ի օգոստոսին նկարը գողացվեց իտալացի մի աշխատողի կողմից, ով կարծում էր, որ այն պետք է վերադարձվի հայրենի Իտալիա, և միայն 2 տարի անց երկրով մեկ ցուցադրվելուց հետո այն վերադարձվեց: Այն ենթարկվել է 2 բարբարոսական հարձակումների 1956 թվականին և այդ ժամանակից սկսած այն պահվել է պաշտպանիչ ապակու ետևում, որը պաշտպանել է նկարը, երբ մի բարկացած ռուս կին, որին մերժել էին տալ Ֆրանսիայի քաղաքացիություն, նետեց թեյի բաժակը դրա վրա, որն էլ փշրվեց դիպչելով պաշտպանիչ ապակուն:

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԱվստրալիան և Նոր Զելանդիան կարող են դառնալ ԵՄ ասոցացված անդամներ Ակունք բնակավայրում խոտի դեզ է այրվել Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով Աֆրիկյան երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Էբոլայի ռուսական պատվաստանյութի նկատմամբ Հունվարի 1-ից համայնքապետերն ու իրենց աշխատակիցները կրկնակի կամ եռակի բարձր աշխատավարձ կստանան Ես վարկ տալ-ստանալով չեմ զբաղված էստեղ, ես ՀՀ վարչապետն եմ․ Փաշինյան