Ռուսական ավիացիան խափանել է գրոհայինների հարձակումը Պալմիրայի վրա
INTERNATIONAL NEWSՌուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական գրոհայինների խմբավորման վրա, որը կենտրոնացել էր Պալմիրայի վրա հարձակվելու համար, նրանց պլանները խափանվել են: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
Պալմիրայից հյուսիս հասցված ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են 250 գրոհայիններ եւ 15 միավոր տեխնիկա (խոշոր տրամաչափի գնդացիրներով եւ զենիթային կայանքներով պիկապներ):
2015-ի աշնանը Սիրիայի իշխանությունների խնդրանքով Ռուսաստանն այնտեղ տեղակայեց ավիացիայի խմբավորում եւ այն սնուցող ստորաբաժանումներ: Սեպտեմբերի 30-ից ռուսական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել իսլամական արմատական խմբավորումների դիրքերին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



