Ռուսական ավիացիան խափանել է գրոհայինների հարձակումը Պալմիրայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական գրոհայինների խմբավորման վրա, որը կենտրոնացել էր Պալմիրայի վրա հարձակվելու համար, նրանց պլանները խափանվել են: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
Պալմիրայից հյուսիս հասցված ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են 250 գրոհայիններ եւ 15 միավոր տեխնիկա (խոշոր տրամաչափի գնդացիրներով եւ զենիթային կայանքներով պիկապներ):
2015-ի աշնանը Սիրիայի իշխանությունների խնդրանքով Ռուսաստանն այնտեղ տեղակայեց ավիացիայի խմբավորում եւ այն սնուցող ստորաբաժանումներ: Սեպտեմբերի 30-ից ռուսական ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել իսլամական արմատական խմբավորումների դիրքերին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



