Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, հայտնում է ռուսաստանյան ԱԳՆ-ի կայքը:
«Քննարկվել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ընթացքը, որոնք վերաբերում են Սիրիայում հրադադարի ամրապնդմանը, մարդասիրական միջանցքի ապահովմանը եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարին», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 9-ին Ժնեւում 14-ժամյա բանակցություններից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին հայտնել են Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



