Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, հայտնում է ռուսաստանյան ԱԳՆ-ի կայքը:
«Քննարկվել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ընթացքը, որոնք վերաբերում են Սիրիայում հրադադարի ամրապնդմանը, մարդասիրական միջանցքի ապահովմանը եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարին», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 9-ին Ժնեւում 14-ժամյա բանակցություններից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին հայտնել են Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



