Իրանի նախագահի օգնականը մասնակցել է Համահայկական 48-րդ մարզական խաղերի բացման արարողությանը
SOCIETYԻրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին մասնակցել է Համահայկական 48-րդ մարզական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:
Համահայկական խաղերն անցկացվում են ամեն տարի: 48-րդ շրջանի համահայկական խաղերը նվիրված են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է:
Այս տարվա խաղերին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից և շուրջ 20 երկրների հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



