Իրանի նախագահի օգնականը մասնակցել է Համահայկական 48-րդ մարզական խաղերի բացման արարողությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների և էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին մասնակցել է Համահայկական 48-րդ մարզական խաղերի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:
Համահայկական խաղերն անցկացվում են ամեն տարի: 48-րդ շրջանի համահայկական խաղերը նվիրված են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է:
Այս տարվա խաղերին մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից և շուրջ 20 երկրների հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



