ՀԱԿ-ը չի մասնակցի գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը
SOCIETYՀայ ազգային կոնգրեսը չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը: Ազգային ժողովում գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Իր ելույթում Արամ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք չեն հավատում, որ առաջադրված թեկնածուն կարող է ինչ-որ բան փոխել, արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ:
«Մենք չենք հավատում և, բնականաբար, չենք մասնակցելու քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



