ՀԱԿ-ը չի մասնակցի գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ ազգային կոնգրեսը չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը: Ազգային ժողովում գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Իր ելույթում Արամ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք չեն հավատում, որ առաջադրված թեկնածուն կարող է ինչ-որ բան փոխել, արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ:
«Մենք չենք հավատում և, բնականաբար, չենք մասնակցելու քվեարկությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



