ԵՀ նախկին ղեկավարը Բրյուսելին մեղադրել է խտրականության մեջ
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելին խտրականության մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Եվրամիությունում որոշել են ստուգել, թե որքանով է էթիկային համապատասխանում ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկում Բարոզուի նշանակումը: Այս մասին գրում է AFP-ն:
ԵՀ գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ուղղված նամակում Բարոզուն նշել է, որ այդ գործողությունները ոչ միայն խտրական բնույթ են կրում, այլեւ չեն համապատասխանում հանձնաժողովի նախկին մյուս անդամների նկատմամբ ընդունված որոշումներին:
Բարոզուի խոսքով՝ իր հասցեին բոլոր պահանջներն անհիմն են: Նա նաեւ նշել է, որ երբեք չի զբաղվել Goldman Sachs-ի շահերի քարոզմամբ եւ չի պատրաստվում դա անել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



