ԵՀ նախկին ղեկավարը Բրյուսելին մեղադրել է խտրականության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելին խտրականության մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Եվրամիությունում որոշել են ստուգել, թե որքանով է էթիկային համապատասխանում ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկում Բարոզուի նշանակումը: Այս մասին գրում է AFP-ն:
ԵՀ գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ուղղված նամակում Բարոզուն նշել է, որ այդ գործողությունները ոչ միայն խտրական բնույթ են կրում, այլեւ չեն համապատասխանում հանձնաժողովի նախկին մյուս անդամների նկատմամբ ընդունված որոշումներին:
Բարոզուի խոսքով՝ իր հասցեին բոլոր պահանջներն անհիմն են: Նա նաեւ նշել է, որ երբեք չի զբաղվել Goldman Sachs-ի շահերի քարոզմամբ եւ չի պատրաստվում դա անել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



