Հունգարիայի ԱԳՆ-ն Լյուքսեմբուրգի արտգործնախարարին թեթեւամիտ մարդ է անվանել
INTERNATIONAL NEWSՀունգարիան բացասաբար է արձագանքել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հայտարարությանը, որը կոչ էր արել Հունգարիային հեռացնել Եվրամիությունից, փոխանցում է Origo-ն:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն լյուքսեմբուրգցի գործընկերոջը թեթեւամիտ մարդ է անվանել եւ նշել, որ հունգարացի ժողովուրդն իր սեփական կարծիքն ունի, եւ ինքն է որոշելու, թե ում հետ ապրի: Նա ընդգծել է, որ Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում չեն կարող այդ իրավունքը խլել: Նրա խոսքով՝ Հունգարիան չպետք է պատասխանատվություն կրի ԵՄ պաշտոնյաների սխալների համար:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն առաջարկել էր Հունգարիային հեռացնել Եվրամիությունից բլոկի արժեքներին չհամապատասխանելու համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



