Հունգարիայի ԱԳՆ-ն Լյուքսեմբուրգի արտգործնախարարին թեթեւամիտ մարդ է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիան բացասաբար է արձագանքել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի հայտարարությանը, որը կոչ էր արել Հունգարիային հեռացնել Եվրամիությունից, փոխանցում է Origo-ն:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն լյուքսեմբուրգցի գործընկերոջը թեթեւամիտ մարդ է անվանել եւ նշել, որ հունգարացի ժողովուրդն իր սեփական կարծիքն ունի, եւ ինքն է որոշելու, թե ում հետ ապրի: Նա ընդգծել է, որ Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում չեն կարող այդ իրավունքը խլել: Նրա խոսքով՝ Հունգարիան չպետք է պատասխանատվություն կրի ԵՄ պաշտոնյաների սխալների համար:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն առաջարկել էր Հունգարիային հեռացնել Եվրամիությունից բլոկի արժեքներին չհամապատասխանելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



