Հիլարի Քլինթոնը շաբաթվա կեսին կվերսկսի նախընտրական արշավը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն արդեն շաբաթվա կեսին կվերսկսի նախընտրական արշավը: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Բրայան Ֆելոնը:
Նա նշել է, որ թոքաբորբից բացի՝ Քլինթոնն առողջական այլ խնդիրներ չունի: Ըստ Ֆելոնի՝ առաջիկայում նախագահի թեկնածուի առողջական վիճակի մասին բժշկական հաշվետվություն կներկայացվի՝ մտահոգությունները փարատելու համար:
Ֆելոնը խոստովանել է, որ Քլինթոնը նախընտրական արշավի մեջ է նետվել «գլուխը կոտրելով», քանի որ ձգտում է առավելության հասնել հակառակորդների նկատմամբ: «Նրա ախտորոշումն արդեն կա, նա մտադիր է առաջ շարժվել»,- նշել է մամուլի քարտուղարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



