Հիլարի Քլինթոնը շաբաթվա կեսին կվերսկսի նախընտրական արշավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն արդեն շաբաթվա կեսին կվերսկսի նախընտրական արշավը: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նրա մամուլի քարտուղար Բրայան Ֆելոնը:
Նա նշել է, որ թոքաբորբից բացի՝ Քլինթոնն առողջական այլ խնդիրներ չունի: Ըստ Ֆելոնի՝ առաջիկայում նախագահի թեկնածուի առողջական վիճակի մասին բժշկական հաշվետվություն կներկայացվի՝ մտահոգությունները փարատելու համար:
Ֆելոնը խոստովանել է, որ Քլինթոնը նախընտրական արշավի մեջ է նետվել «գլուխը կոտրելով», քանի որ ձգտում է առավելության հասնել հակառակորդների նկատմամբ: «Նրա ախտորոշումն արդեն կա, նա մտադիր է առաջ շարժվել»,- նշել է մամուլի քարտուղարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



