«Հրապարակ». Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան
POLITICS«Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան։ Նա նախկինում «Աբովյան», ապա «Նութարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երևան– Կենտրոն» ՔԿՀ պետ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ։
Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավար։ Սակայն ոմանք պնդում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում։ Թեև Օսիկյանի նախարար դառնալու դեպքում ՔԿՎ պետի պաշտոնին հավակնում է նաև նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
3
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



