«Հրապարակ». Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան։ Նա նախկինում «Աբովյան», ապա «Նութարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երևան– Կենտրոն» ՔԿՀ պետ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ։
Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավար։ Սակայն ոմանք պնդում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում։ Թեև Օսիկյանի նախարար դառնալու դեպքում ՔԿՎ պետի պաշտոնին հավակնում է նաև նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



