17 խորհուրդ, որոնք կօգնեն առավոտյան շուտ արթնանալ
LIFEՏաքուկ անկողնուց վեր կենալը միշտ չէ , որ հեշտ է: Հենց այդ պատճառով այսօր մենք ձեզ մի քանի խորհուրդներ կտանք, որոնք կօգնեն ձեզ առավոտյան ավելի հեշտ արթնանալ:
-
Զբոսնեք ձեր լանչի ժամին
Փորձեք որքան հնարավոր է շատ ժամանակ անց կացնել դրսում: -
Առավոտյան մարզվելու փոխարեն մարզվեք երեկոյան
Հատկապես ցուրտ եղանակներին: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ երեկոյան ֆիզիկական վարժություններն ավելի արդյունավետ են:
-
Փորձեք երեկոյան ժամը 8-ից հետո հեռուստացույց չդիտել
Հեռուստացույցից եկող կապույտ լույսը ճնշում է մելատոնին կոչվող քնի հորմոնի արտադրումը: -
Բուրավետ լամպ վառեք քնելուց առաջ
Բույրերը կօգնեն ձեզ հանգստանալ, հանգիստ քնել և լավ արթնանալ: -
Ինքներդ ձեզ համեղ նապաճաշ խոստացեք
Եվ իհարկե քնելուց առաջ մի սնվեք: Առավոտյան դուք արդեն սոված կարթնանաք և կուտեք ձեր խոստացված նախաճաշը: -
Եթե ցանկանում եք քնել, ուրեմն քնեք
Նույնիսկ եթե շատ շուտ է: Մեկ կամ մի քանի ժամ քունը ձեզ կթարմացնի: -
Փորձեք սենյակի պատուհանը բաց քնել
Գիշերը մենք շատ ենք ածխաթթու գազ արտադրում, ուստի սենյակը օդափոխելը մեզ շատ կօգնի այդ հարցում: -
Զարթուցիչը հեռու դրեք
Կարող եք դնել ննջասենյակի մի հեռու անկյունում: Այդպես դուք ստիպված վեր կկենաք, որպեսզի այն անջատեք: -
Արթնացեք ձեր սիրած երաժտության ներքո
Մոռացեք տհաճ և բարձր ձայնով զարթուցիչների մասին: -
Մտածեք այն հետաքրքիր արկածերի մասին, որ սպասվում են ձեզ
Կամ մտածեք, որ եթե այսօր աշխատանքից ուշանաք, բոլորը ձեզ շատ կկարոտեն և գրասենյակն առանց ձեզ նույնը չի լինի: -
Վեր կենալուց առաջ մի քանի անգամ խորը շունչ քաշեք: Մերսեք ձեր ականջները. սա կօգնի ձեզ բարելավել գլխում արյան շրջանառությունը: Նաև տրորեք ձեռքի ափերը:
-
Մեծ նպատակներ դրեք ձեր առջև
Եթե վաղ արթնանալու լավ պատճառ ունեք, ուրեմն առավոտյան արթնանալը շատ ավելի հեշտ կլինի: -
Եթե առավոտյան արթնանալիս դեռ մութ է, ուերմն ինչքան հնարավոր է շուտ միացրեք սենյակի լույսերը, որպեսզի դանդաղեցնեք մելատոնինի արտադրությունը: Լույսը կօգնի ձեզ արթնանալ:
-
Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուր խմեք
Սա շատ պարզ և շատ արդյունավետ միջոց է: Սա ոչ միայն կօգնի ձեզ արթնանալ, այլ նա կբարելավի ձեր մարսողական համակարգի գործունեությունը և դրան կնախապատրաստի սննդի ընդունմանը: -
Բացեք պատուհանը և խորը շնչեք
Այո՛, նույնիսկ եթե դրսում ցուրտ է: Այդպես դուք կազատվեք քնկոտությունից և կբարելավեք արյան շրջանառությունը: -
Դիմակայեք քնելու գայթակղությանը
Մարզեք ձեր մարմինը, որպեսզի ամեն օր նույն ժամին քնեք և նույն ժամին էլ արթնանաք: -
Եվ արթնանալու ամենաարդյունավետ միջոցը սա է. արթնացեք և պատկերացրեք, որ դուք կես ժամից մի շատ կարևոր հանդիպման պետք է գնաք, իսկ այդտեղ հասնելու համար ձեզ անհրաժեշտ է մեկուկես ժամ: Այդ դեպքում ձեր քնկոտությունը միանգամից կանցնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



