Ամերիկացին փչովի ներքնակով փորձել է հատել Կանադայի հետ սահմանը
SOCIETYԿանադայում դատարանը երկու ամսվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ 25-ամյա քաղաքացուն՝ սահմանը ապօրինի հատելու փորձի համար: Այս մասին հայտնում է sundaynews.info-ն:
Երիտասարդը պատմել է, որ իր ընկերուհին ապրում է Կանադայում, և ինքը մտադիր է եղել նրան այցելել: Սակայն ինչ-որ պատճառներով մերժել են նրա մուտքը երկիր: Դրանից հետո ընկերուհին նրա ծանոթին տեղեկացրել է, որ սկսել է սպառնալիքներ ստանալ նախկին ընկերոջից: Այդ ժամանակ 25-ամյա ամերիկացին որոշել է դիմել հուսահատ քայլի:
Երիտասարդը փորձել է փչովի ներքնակով անցնել սահմանը Սենտ-Կրուա գետով, որը ԱՄՆ Մեն նահանգի և Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգի միջև միակ սահմանն է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



