Ամերիկացին փչովի ներքնակով փորձել է հատել Կանադայի հետ սահմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադայում դատարանը երկու ամսվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ 25-ամյա քաղաքացուն՝ սահմանը ապօրինի հատելու փորձի համար: Այս մասին հայտնում է sundaynews.info-ն:
Երիտասարդը պատմել է, որ իր ընկերուհին ապրում է Կանադայում, և ինքը մտադիր է եղել նրան այցելել: Սակայն ինչ-որ պատճառներով մերժել են նրա մուտքը երկիր: Դրանից հետո ընկերուհին նրա ծանոթին տեղեկացրել է, որ սկսել է սպառնալիքներ ստանալ նախկին ընկերոջից: Այդ ժամանակ 25-ամյա ամերիկացին որոշել է դիմել հուսահատ քայլի:
Երիտասարդը փորձել է փչովի ներքնակով անցնել սահմանը Սենտ-Կրուա գետով, որը ԱՄՆ Մեն նահանգի և Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգի միջև միակ սահմանն է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



