Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական փոփոխված կազմ կունենա

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: «Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմին միացել են ևս երկու սիրված հաղորդավարներ: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթեն հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը:  Հաղորդավարները նորացված տաղավարից կներկայացնեն մշակութային, կրթական եւ հասարակական անցուդարձը, կհյուրընկալեն հետաքրքիր անձանց ու կպատմեն կարեւոր իրադարձությունների մասին:

Էրիկ Անթառանյանը, որին քաջածանոթ է հայ հեռուստադիտողը, իր հեռուստատեսային գործունեության ընթացքում երբեւէ առիթ չի ունեցել աշխատելու առավոտյան եթերի ձեւաչափում:  «Հիմա միացել եմ «Առավոտ լուսո»-ի թիմին ուղիղ եթերի ռիթմի ակնկալիքով: Չափազանց ուրախ եմ, որ տաղավարում աշխատելու եմ Թինա Խաչատրյանի հետ, որին շուրջ 18 տարի է՝ ճանաչում եմ: Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում փորձելու եմ ներկայացնել նաեւ լրագրողական պրպտումներս, արդեն՝ տեսանյութերի միջոցով»,- նշում է Էրիկ Անթառանյանը՝ վստահություն հայտնելով, որ առավոտյան եթերի ձեւաչափը հնարավորություն կտա վերափոխելու ոչ միայն աշխատանքային, այլեւ ողջ օրվա գրաֆիկը:

Թինա Խաչատրյանի համար «Առավոտ լուսո»-ն կլինի յուրատեսակ վերադարձ Հանրային հեռուստաընկերություն: Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողները, վստահաբար, Թինային կհիշեն «Բոնուս», «Բաց նախագիծ» ծրագրերից, իսկ այժմ՝ 9 տարի ընդմիջումից հետո, նա եթերում օրվա դրական մեկնարկն է ազդարարելու: «Հանրային հեռուստաընկերությունում ինձ լիարժեք ու ներդաշնակ եմ զգում: Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ հեռուստաալիքում աշխատելիս: Երբ բավական երկար դադարից հետո մոտեցա հեռուստաընկերության շենքին, ներսումս սիրուն, հաճելի ու դրական զգացողություններն իրար միախառնվեցին: Առավելագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս ու սիրով սպասում այն րոպեին, երբ հեռուստադիտողներին առաջին անգամ բարի լույս կասեմ»,- ասում է Թինա Խաչատրյանը՝ ուրախությամբ նշելով, որ Էրիկի հետ եթերում աշխատելը հետաքրքիր փորձ կլինի իր համար: 

Իսկ ահա «Առավոտ լուսո»-ի հնաբնակներ Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանըանհամբերությամբ սպասում են նոր եթերաշրջանի մեկնարկին: Արման Մարգարյանի խոսքերով՝  ամեն առավոտ դրական լիցքեր եւ առավելագույնս բարձր տրամադրություն եթերից փոխանցելը նույնքան դրական է ազդում նաեւ իր առօրյայի ու գործունեության վրա. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքն է գործում (ծիծաղում է): «Ուրախ եմ, որ մի քանի օրից նորից լինելու եմ եթերում գործընկերներիս հետ: Հուսամ՝ հետաքրքիր թեմաների եւ ինքնատիպ հյուրերի պակաս չի լինի»,- նշում է Արման Մարգարյանը:

Հերմինե Ստեփանյանի համար էլ յուրաքանչյուր նոր եթերաշրջանի մեկնարկ տարբերվող է եւ խորհրդանշում է նորի սկիզբ բոլոր ոլորտներում՝ աշխատանքային, ստեղծագործական, ինչու չէ՝ նաեւ անձնական: «Սիրում եմ «Առավոտ լուսո»-ն, հետաքրքիր ռիթմը, ուղիղ եթերի պարտադրած էքստրեմալ իրավիճակները: Ուրախ եմ, որ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը մեր հեռուստադիտողներին նոր ծրագրով են ներկայանալու, իսկ ընկերներ եւ կոլեգաներ Էրիկին եւ Թինային սիրով ասում եմ՝ բարի գալուստ  «Առավոտ լուսո»,- նշում է Հերմինե Ստեփանյանը:

 

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը:

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով`  սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: «Առավոտ լուսո»-ի ընթացքում հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, ներկայացնել հայկական ծեսերն ու պարերը, գյուղական առավոտն ու գյուղացու աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալու մեր կողքին ապրող հերոսների ու  հայրենիքում նոր կյանք գտած սփյուռքահայ հայրենակիցների հետ, ծանոթանալու քաղաքացու իրավունքներին եւ հետամուտ լինելու դրանց կիրառմանը:  «Առավոտ լուսո»-ի թիմը չի մոռացել նաեւ ձեր առողջության մասին. «Եթե ցավում է» խորագիրը կրող էջը ձեզ կօգնի անելանելի իրավիճակներում, իսկ «Մթերքի միֆը»՝ վիտամինային սնունդ ընտրելիս:

«Առավոտ լուսո»-ն  անակնկալ է պատրաստել նաեւ փոքրիկների համար. այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր Առաջինի եթերում կլինեն հետաքրքիր, գունագեղ ու ուսուցանող մուլտֆիլմեր:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության 60-րդ հոբելյանական աշնանային եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, որով եւ կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետեւյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր եւ ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաեւ արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով եւ թարմ գաղափարներով:

 Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders