Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական փոփոխված կազմ կունենա

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: «Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմին միացել են ևս երկու սիրված հաղորդավարներ: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթեն հաղորդավարներ Էրիկ Անթառանյանը, Թինա Խաչատրյանը, Արման Մարգարյանը և Հերմինե Ստեփանյանը:  Հաղորդավարները նորացված տաղավարից կներկայացնեն մշակութային, կրթական եւ հասարակական անցուդարձը, կհյուրընկալեն հետաքրքիր անձանց ու կպատմեն կարեւոր իրադարձությունների մասին:

Էրիկ Անթառանյանը, որին քաջածանոթ է հայ հեռուստադիտողը, իր հեռուստատեսային գործունեության ընթացքում երբեւէ առիթ չի ունեցել աշխատելու առավոտյան եթերի ձեւաչափում:  «Հիմա միացել եմ «Առավոտ լուսո»-ի թիմին ուղիղ եթերի ռիթմի ակնկալիքով: Չափազանց ուրախ եմ, որ տաղավարում աշխատելու եմ Թինա Խաչատրյանի հետ, որին շուրջ 18 տարի է՝ ճանաչում եմ: Բացի դրանից՝ ծրագրի շրջանակում փորձելու եմ ներկայացնել նաեւ լրագրողական պրպտումներս, արդեն՝ տեսանյութերի միջոցով»,- նշում է Էրիկ Անթառանյանը՝ վստահություն հայտնելով, որ առավոտյան եթերի ձեւաչափը հնարավորություն կտա վերափոխելու ոչ միայն աշխատանքային, այլեւ ողջ օրվա գրաֆիկը:

Թինա Խաչատրյանի համար «Առավոտ լուսո»-ն կլինի յուրատեսակ վերադարձ Հանրային հեռուստաընկերություն: Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողները, վստահաբար, Թինային կհիշեն «Բոնուս», «Բաց նախագիծ» ծրագրերից, իսկ այժմ՝ 9 տարի ընդմիջումից հետո, նա եթերում օրվա դրական մեկնարկն է ազդարարելու: «Հանրային հեռուստաընկերությունում ինձ լիարժեք ու ներդաշնակ եմ զգում: Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ հեռուստաալիքում աշխատելիս: Երբ բավական երկար դադարից հետո մոտեցա հեռուստաընկերության շենքին, ներսումս սիրուն, հաճելի ու դրական զգացողություններն իրար միախառնվեցին: Առավելագույն պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս ու սիրով սպասում այն րոպեին, երբ հեռուստադիտողներին առաջին անգամ բարի լույս կասեմ»,- ասում է Թինա Խաչատրյանը՝ ուրախությամբ նշելով, որ Էրիկի հետ եթերում աշխատելը հետաքրքիր փորձ կլինի իր համար: 

Իսկ ահա «Առավոտ լուսո»-ի հնաբնակներ Արման Մարգարյանը եւ Հերմինե Ստեփանյանըանհամբերությամբ սպասում են նոր եթերաշրջանի մեկնարկին: Արման Մարգարյանի խոսքերով՝  ամեն առավոտ դրական լիցքեր եւ առավելագույնս բարձր տրամադրություն եթերից փոխանցելը նույնքան դրական է ազդում նաեւ իր առօրյայի ու գործունեության վրա. ինչ ցանես, այն էլ կհնձես սկզբունքն է գործում (ծիծաղում է): «Ուրախ եմ, որ մի քանի օրից նորից լինելու եմ եթերում գործընկերներիս հետ: Հուսամ՝ հետաքրքիր թեմաների եւ ինքնատիպ հյուրերի պակաս չի լինի»,- նշում է Արման Մարգարյանը:

Հերմինե Ստեփանյանի համար էլ յուրաքանչյուր նոր եթերաշրջանի մեկնարկ տարբերվող է եւ խորհրդանշում է նորի սկիզբ բոլոր ոլորտներում՝ աշխատանքային, ստեղծագործական, ինչու չէ՝ նաեւ անձնական: «Սիրում եմ «Առավոտ լուսո»-ն, հետաքրքիր ռիթմը, ուղիղ եթերի պարտադրած էքստրեմալ իրավիճակները: Ուրախ եմ, որ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը մեր հեռուստադիտողներին նոր ծրագրով են ներկայանալու, իսկ ընկերներ եւ կոլեգաներ Էրիկին եւ Թինային սիրով ասում եմ՝ բարի գալուստ  «Առավոտ լուսո»,- նշում է Հերմինե Ստեփանյանը:

 

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը:

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով`  սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: «Առավոտ լուսո»-ի ընթացքում հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ, ներկայացնել հայկական ծեսերն ու պարերը, գյուղական առավոտն ու գյուղացու աշխատանքը: Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալու մեր կողքին ապրող հերոսների ու  հայրենիքում նոր կյանք գտած սփյուռքահայ հայրենակիցների հետ, ծանոթանալու քաղաքացու իրավունքներին եւ հետամուտ լինելու դրանց կիրառմանը:  «Առավոտ լուսո»-ի թիմը չի մոռացել նաեւ ձեր առողջության մասին. «Եթե ցավում է» խորագիրը կրող էջը ձեզ կօգնի անելանելի իրավիճակներում, իսկ «Մթերքի միֆը»՝ վիտամինային սնունդ ընտրելիս:

«Առավոտ լուսո»-ն  անակնկալ է պատրաստել նաեւ փոքրիկների համար. այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր Առաջինի եթերում կլինեն հետաքրքիր, գունագեղ ու ուսուցանող մուլտֆիլմեր:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության 60-րդ հոբելյանական աշնանային եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, որով եւ կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետեւյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր եւ ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաեւ արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով եւ թարմ գաղափարներով:

 Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել է