Ներքին Գետաշեն գյուղում 27-ամյա որդին դանակով սպանել է մորը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սեպտեմբերի 8-ին` ժամը 15.30-ի սահմաններում մայրասպանության դեպք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, Ներքին Գետաշենի բնակիչ, 1989 թվականին ծնված Տիգրան Գերասիմի Գասպարյանը դանակով սպանել է մորը՝ Ներքին Գետաշենի բնակիչ, 1956 թվականին ծնված Օֆիկ Պատվականի Խաչատրյանին:
«Սպանություն կատարողը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված է քրեկան գործ: Մեր հարցումներով պարզվել է, որ մայրասպան որդին հաշվառման կանգնած չէ որևէ հոգեկան առողջության կենտրոնում: Ավելին, նախնական հարցաքննության ընթացքում նա ասել է, որ իր մայրն արժանի էր սպանության, քանի որ անբարոյական վարք ուներ: Մայրասպանը կկալանավորվի»,-ներկայացրել է Կարեն Սերոբյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



