Ներքին Գետաշեն գյուղում 27-ամյա որդին դանակով սպանել է մորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սեպտեմբերի 8-ին` ժամը 15.30-ի սահմաններում մայրասպանության դեպք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, Ներքին Գետաշենի բնակիչ, 1989 թվականին ծնված Տիգրան Գերասիմի Գասպարյանը դանակով սպանել է մորը՝ Ներքին Գետաշենի բնակիչ, 1956 թվականին ծնված Օֆիկ Պատվականի Խաչատրյանին:
«Սպանություն կատարողը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված է քրեկան գործ: Մեր հարցումներով պարզվել է, որ մայրասպան որդին հաշվառման կանգնած չէ որևէ հոգեկան առողջության կենտրոնում: Ավելին, նախնական հարցաքննության ընթացքում նա ասել է, որ իր մայրն արժանի էր սպանության, քանի որ անբարոյական վարք ուներ: Մայրասպանը կկալանավորվի»,-ներկայացրել է Կարեն Սերոբյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



