Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման հարցին
POLITICSԿառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կառավարության բոլոր անդամներն արդեն իսկ պաշտոնակատարներ են, և ինքը չի կարող նշել, թե ով կշարունակի իր աշխատանքը գործադիր մարմնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարական է տալու, Քոչարյանն ասաց. «Այս պահին կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են: Ազգային ժողովն է հաստատելու կառավարության նոր կազմը, իմ անձնական զգացմունքները կարևոր չեն »:
Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



