Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման հարցին
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կառավարության բոլոր անդամներն արդեն իսկ պաշտոնակատարներ են, և ինքը չի կարող նշել, թե ով կշարունակի իր աշխատանքը գործադիր մարմնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարական է տալու, Քոչարյանն ասաց. «Այս պահին կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են: Ազգային ժողովն է հաստատելու կառավարության նոր կազմը, իմ անձնական զգացմունքները կարևոր չեն »:
Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



