Յուրահատուկ ուտեստ` խնձորով և բադի մսով
LIFEԽնձորը տարբեր ժամանակներում և առ այսօր համարվում է ամենաօգտակար և համեղ մրգերից մեկը: Դրա օգտակարության և օրգանիզմի վրա յուրահատուկ ազդեցության մասին կան շատ հետազոտություններ:
Խնձորը հաճելի է ուտել ոչ միայն առանձին, որպես օգտակար միրգ, այլև խնձորով կան շատ համեղ և հետաքրքիր ուտեստներ: Ներկայացնում ենք խնձորով համեղ ուտեստի բաղադրատոմս:
Անհրաժեշտ է՝
Բադի 2 ֆիլե
Մի քիչ սխտոր
1 տերև ուրց
1 թեյի գտալ ոստրեի սոուս
4 գր. մեխակ
Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
20 գր. զեյթունի ձեթ
Խնձորի խյուսի համար՝
2 խնձոր
20 գր. կոճապղպեղ
1 ճաշի գդալ սպիտակ գինի
1 թեյի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը՝
Բադի ֆիլեները համեմել վերը նշված համեմունքներով, թողնել 6 ժամ և շատ թույլ ջերմաստիճանում 6 ժամ եփել ջեռոցում, որից հետո զեյթունի ձեթով միսը մի փոքր կարմրացնել թավայի մեջ:
Մեծ կտորներով կտրատել խնձորը, ավելացնել իմբիրը՝ կտրտած փոքրիկ խորանարդիկներով, վրան լցնել գինին և շաքարավազը և 20 րոպե եփել: Վերջում այդ զանգվածը տրորել ու դարձնել խյուս:
Դնել բադի ֆիլեն ափսեի մեջ և կողքը լցնել խնձորի խյուսը: Ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ:



