Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության այս աշնանային եթերաշրջանն առանձնահատուկ կարեւորություն եւ նշանակություն ունի. սեպտեմբերի 12-ին կտրվի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը, որով եւ կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետեւյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր եւ ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի եւ նախասիրությունների մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաեւ արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով եւ թարմ գաղափարներով:

Հայրենասիրական հաղորդումներ

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, մարտունակ բանակ ունենալու կարեւորությունն ու մերօրյա իրական հերոսների մասին խոսելու և հանրության ամենալայն շերտերին ներկայացնելու, լավ օրինակը տարածելու անհրաժեշտությունը` «Առաջին ալիքը» Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ կներկայացնի «Իմ բանակը» հաղորդաշարը:Հեռուստաֆիլմաշարը հանրությանը կներկայացնի հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, զինվորական ամենատարբեր մասնագիտություների առանձնահատկությունները:

Ցվետանա Պասկալևան այս եթերաշրջանում եւս իր «Նվիրյալները» հաղորդաշարի շրջանակում կշարունակի անդրադառնալ Արցախյան գոյամարտին եւ նրա հերոս մասնակիցներին, երկու տասնամյակ անց կշարունակի պատմել եւ բացառիկ կադրեր ներկայացնել հաղթանակի եւ հաղթողների մասին:

Հասարակական-քաղաքական հաղորդումներ

 «Կյանքն ափի մեջ» կհայտնվի, երբ հասարակական եւ մշակութային սիրված գործիչները հյուրընկալվեն դերասանուհի Լուիզա Ղամբարյանին համանուն հաղորդման շրջանակում: Հերոսներից կպահանջվի անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու:


Ստեփան Զաքարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի էր իր «Հայաստանի առեղծվածներ»-ը հաղորդաշարով, այս եթերաշրջանում կփորձի բացահայտել «Մատենադարան. ձեռագրերի  գաղտնիքները»: Ինչ են հուշում գրավոր աղբյուրները, որոնց հետեւում ուշագրավ պատմություններ եւ դեռեւս չբացահայտված իրադարձություններ կան թաքնված, կփորձի ներկայացնել Ստեփան Զաքարյանը:

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը:  «Համի որակ»-ի նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով Առաջին ալիքի հեռուստադիտողին կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ: Իսկ ահասննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խիստ հայացքից չեն վրիպի օրվա «հերոս» մթերքի վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները:

Հաղորդումն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

 

Համեղ, օգտակար, յուրօրինակ եւ չկրկնվող կերակրատեսակներ պատրաստելու հարցում կօգնիՍարգիս Մկրտչյանը: Նա կկիսվի իր խոհարարական մոտեցումներով «Պատրաստենք միասին»ծրագրի շրջանակում:

 Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանիուշադրության կենտրոնում կշարունակեն լինել երեխաները, ապագա մայրերը: Պահպանելով բովանդակային ձեւաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետ հնարավորություն կտրվի մոր եւ մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաեւ սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:  

 

Հաղորդավար Աննա Ավանեսյանն էլ կշարունակի անդրադառնալ մեր հայրենակիցների ճակատագրերին. եթե նախորդ երկու եթերաշրջաններում նրա հերոսները կանայք էին եւ ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ապա այս եթերաշրջանում նրա հյուրերը կլինեն երեւանաբնակ հայտնիները:  

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում լրատվական եւ վերլուծական ծրագրերին զուգահեռ, Հայաստանի քաղաքական անցուդարձը եւ ամենահրատապ հարցերն ու խնդիրները կլինենԳեւորգ Ալթունյանի «Հանրային օրակարգ»-ի եւ Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» առանցքում: 

Ժամանցային հաղորդումներ

 Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից արտիստներին հնարավորություն կտա մոտենալու իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին եւ ապացուցելու, որ հերթն իրենցն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի եւ Եսայի Ալթունյանի հետ որոշելու, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին: Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը:

 

Եթե «Դեպի եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի կդառնա, թե Հայաստանը ով կներկայացնի  «Եվրատեսիլ-2017»-ին, ապա Առաջին ալիքի նոր «Ամենակարող երգիչ»նախագիծը հնարավորություն կընձեռի հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտել: Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով եւ այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում եւ թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչեւ հայրենասիրական եւ միջազգային կատարումներ, շանսոնից մինչեւ երեւանյան երգեր: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը եւ հրավիրյալ ժյուրիներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան:

Նախագիծը կվարեն դերասան Աշոտ Ղազարյանը եւ երգչուհի Անի Քրիստին:

 

Երաժշտակենսագրական «Բենեֆիս» ծրագրի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով եւ կատարումներով, կանդրադառնան ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը, ստեղծագործական ճանապարհին, որտեղ վերելքներ ու վայրէջքներ կան, հաղթանակներ ու պարտություններ, սեր եւ ցավալի բաժանումներ: Հաղորդումն այն մարդկանց մասին է, ում համար, անկախ բոլոր հանգամանքներից, առաջնայինը եղել է երգը եւ անմնացորդ նվիրումը հանուն այդ երգի:Նախագիծը կվարի Ավետ Բարսեղյանը, ով զուգահեռաբար կշարունակի ստուգել նաեւ հայ երգիչների երաժշտական գիտելիքները «Գուշակիր մեղեդին» ծրագրի շրջանակում:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտելու հայկական հեռուստաեթերի երկարակյաց եւ սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների եւ պատանիների համար

Նոր եթերաշրջանում եւս Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողների համար նոր անակնկալներ կան պատրաստված: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների եւ դպրոցականների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք կունենան կրթական եւ ճանաչողական նշանակություն, կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը:

«Ուզում եմ դառնալ» հաղորդման շրջանակում Արեգը, ով դեռ դպրոցահասակ է եւ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, կփորձի բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները: Նա իր հասակակից ընկերների հետ, ովքեր արդեն կատարել են իրենց ապագա մասնագիտության ընտրությունը, կփորձի ծանոթանալ բոլոր մասնագիտություների գաղտնիքներին ինչպես նաեւ  օգնել Առաջին ալիքի պատանի հեռուստադիտողներին կողմնորոշվել այդ շատ կարեւոր հարցում:

«Արքիմեդիա» հաղորդաշարը կօգնի պատանի հեռուստադիտողներին ծանոթանալ գիտական փորձերին, սեփական օրինակով փորձարկել ֆիզիկայի օրենքներն ու հետեւել, թե ինչ հետաքրքիր համադրություններ եւ փորձարկումներ է կարելի անել մի քանի նյութեր իրար խառնելով` կիրառելով դպրոցում ստացված գիտելիքները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Ծրագրի հաղորդավարը կլինի Հարություն (Տոշ) Դադուրյանը:

«Ինչուների մոլորակ»-ը կշարունակի օգնել բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Այս եթերաշրջանում «Ինչուների մոլորակ»-ի մշտական բնակիչները կլինեն Լիլիթ Թոխատյանը եւ Միկան, ով Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ- 2015»-ի ընթացքում: Հաղորդման շրջանակում մի շարք նոր խորագրեր են ավելացել, որոնց շրջանակում Լեւոն Հարությունյանը(Իմաստունը), ով մի փոքր փնթփնթան է եւ շատ սիրում է հետաքրքրասեր եւ խելացի մանուկներին, կօգնի երեխաներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ ահաԱղասին (Ավագ ընկերը) կօգնի նրանց պատրաստել մի շարք հետաքրքիր իրեր:

Մեր փոքրիկ հեռուստադիտողները կշարունակեն հետեւել «Հայ ասպետ»-ների պայքարին` այդպիսով թարմացնելով հայագիտական գիտելիքները:

 Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաեւ ՛՛Walt Disney՛՛ ընկերության արտադրության ամենահայտնի մոլտֆիլմերը՝ իհարկե հայերեն կրկնօրինակմամբ: Իսկ ահա ֆիլմասեր հեռուստադիտողները Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հնարավորություն կունենան դիտելու ՛՛Universal studios՛՛, ՛՛Paramount Pictures՛՛, ՛՛Walt Disney՛՛, ՛՛Metro-Goldwyn-Mayer՛՛, ՛՛Warner Bros՛՛ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր եւ լավագույն ֆիլմերը:

Զուգահեռաբար կարեւորելով նոր սերնդին հայկական կինեմատոգրաֆիայի օրինակներին պարբերաբար ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ Հանրայինի եթերում կշարունակվեն ներկայացվել հայ կինոյի լավագույն նմուշները:

Սոցիալական

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին եւ Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձեւաչափում:  Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որեւէ խնդիր, դատավճիռ կամ անլուծելի չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:    

Մասնագիտությամբ լրագրողներ Սոնա Աբրահամյանն ու Աելիտա Չլինգարյանը կշարունակեն իրենց լրագրողական հետաքննությունները եւ հատուկ ռեպորտաժների միջոցով կանդրադառնան այն թեմաներին, որոնք դեռեւս վերլուծվելու կարիք ունեն, հետքից գնալու անհրաժեշտություն:

 

«Հայն ու Հայաստանը» ծրագրի շրջանակում Տիգրան Դանիելյանը կշարունակի ներկայացնել մեր հայրենակիցների ապրուստն ու կենցաղը` ապրելու եւ աշխարհի ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Նա կանդրադառնա դեպքերին ու դեմքերին, որոնք նորովի են ներկայացնում Հայաստան աշխարհն ու աշխարհասփյուռ հայերին:

Թե ինչպես է ապրում հայը Հայաստանում, օտար ափերում եւ ինչ խնդիրների առջեւ է նա կանգնած, ինչպիսի առօրյա եւ հետաքրքրություններ ունի կշարունակի ներկայացնել Ռաֆայել հովհաննիսյանը՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք» ծրագրերի շրջանակում:

Արթուր Բախտամյանը կշարունակի «Չակերտներ» ծրագրի ընթացքում ամենատարբեր թեմաներով զրուցել իր հյուրերի հետ՝ բացելով չակերտները: Իսկ ահա դասական երաժշտության սիրահարներին նոր գիտելիքներ կփոխանցի Արամ Աբրահամյանը:

Մարզական հաղորդումներ

Առաջին ալիքը նոր եթերաշրջանում եւս կշարունակի իր ձեռքը պահել մարզական իրադարձությունների զարկերակին` ներկայացնելով հայ մարզիկների մրցելույթները ամենատարբեր սպորտային միջոցառումների ընթացքում, ուրախանալ նրանց հաղթանակներով, ցավել` անհաջողությունների դեպքում: Մարզական բոլոր իրադարձությունները` Կարեն Գիլոյանի«Խաղից դուրս» եւ Ռոբերտ Գասպարյանի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրերի շրջանակում:

 Բացի այդ յուրաքանչյուր շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի վավերագրական ֆիլմաշար «Հաղթանակ կերտողներ»-ի մասին, ումով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ում հաղթանակի ակնթարթները հուզել եւ հիացրել են բոլորին:

 

Օրվա դրական մեկնարկը յուրաքանչյուր աշխատանքային օր կշարունակի տրվել «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում` հաղորդավարական նոր կազմով, բազում հետաքրքիր եւ ճանաչողական խորագրերով: Այլ անակնկալների եւ նորություններ մասին կհաղորդենք հաջորդիվ. ավելին շուտով:

Առաջին ալիք

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders