Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության այս աշնանային եթերաշրջանն առանձնահատուկ կարեւորություն եւ նշանակություն ունի. սեպտեմբերի 12-ին կտրվի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը, որով եւ կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետեւյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր եւ ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի եւ նախասիրությունների մեր հայրենակիցների համար: Զուգահեռաբար կներկայացվեն նաեւ արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով եւ թարմ գաղափարներով:

Հայրենասիրական հաղորդումներ

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, մարտունակ բանակ ունենալու կարեւորությունն ու մերօրյա իրական հերոսների մասին խոսելու և հանրության ամենալայն շերտերին ներկայացնելու, լավ օրինակը տարածելու անհրաժեշտությունը` «Առաջին ալիքը» Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ կներկայացնի «Իմ բանակը» հաղորդաշարը:Հեռուստաֆիլմաշարը հանրությանը կներկայացնի հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, զինվորական ամենատարբեր մասնագիտություների առանձնահատկությունները:

Ցվետանա Պասկալևան այս եթերաշրջանում եւս իր «Նվիրյալները» հաղորդաշարի շրջանակում կշարունակի անդրադառնալ Արցախյան գոյամարտին եւ նրա հերոս մասնակիցներին, երկու տասնամյակ անց կշարունակի պատմել եւ բացառիկ կադրեր ներկայացնել հաղթանակի եւ հաղթողների մասին:

Հասարակական-քաղաքական հաղորդումներ

 «Կյանքն ափի մեջ» կհայտնվի, երբ հասարակական եւ մշակութային սիրված գործիչները հյուրընկալվեն դերասանուհի Լուիզա Ղամբարյանին համանուն հաղորդման շրջանակում: Հերոսներից կպահանջվի անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու:


Ստեփան Զաքարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի էր իր «Հայաստանի առեղծվածներ»-ը հաղորդաշարով, այս եթերաշրջանում կփորձի բացահայտել «Մատենադարան. ձեռագրերի  գաղտնիքները»: Ինչ են հուշում գրավոր աղբյուրները, որոնց հետեւում ուշագրավ պատմություններ եւ դեռեւս չբացահայտված իրադարձություններ կան թաքնված, կփորձի ներկայացնել Ստեփան Զաքարյանը:

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը:  «Համի որակ»-ի նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով Առաջին ալիքի հեռուստադիտողին կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ: Իսկ ահասննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խիստ հայացքից չեն վրիպի օրվա «հերոս» մթերքի վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները:

Հաղորդումն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

 

Համեղ, օգտակար, յուրօրինակ եւ չկրկնվող կերակրատեսակներ պատրաստելու հարցում կօգնիՍարգիս Մկրտչյանը: Նա կկիսվի իր խոհարարական մոտեցումներով «Պատրաստենք միասին»ծրագրի շրջանակում:

 Իսկ ահա Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանիուշադրության կենտրոնում կշարունակեն լինել երեխաները, ապագա մայրերը: Պահպանելով բովանդակային ձեւաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետ հնարավորություն կտրվի մոր եւ մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաեւ սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:  

 

Հաղորդավար Աննա Ավանեսյանն էլ կշարունակի անդրադառնալ մեր հայրենակիցների ճակատագրերին. եթե նախորդ երկու եթերաշրջաններում նրա հերոսները կանայք էին եւ ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ապա այս եթերաշրջանում նրա հյուրերը կլինեն երեւանաբնակ հայտնիները:  

Առաջին ալիքի նոր եթերաշրջանում լրատվական եւ վերլուծական ծրագրերին զուգահեռ, Հայաստանի քաղաքական անցուդարձը եւ ամենահրատապ հարցերն ու խնդիրները կլինենԳեւորգ Ալթունյանի «Հանրային օրակարգ»-ի եւ Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» առանցքում: 

Ժամանցային հաղորդումներ

 Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից արտիստներին հնարավորություն կտա մոտենալու իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին եւ ապացուցելու, որ հերթն իրենցն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի եւ Եսայի Ալթունյանի հետ որոշելու, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին: Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը:

 

Եթե «Դեպի եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի կդառնա, թե Հայաստանը ով կներկայացնի  «Եվրատեսիլ-2017»-ին, ապա Առաջին ալիքի նոր «Ամենակարող երգիչ»նախագիծը հնարավորություն կընձեռի հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտել: Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով եւ այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում եւ թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչեւ հայրենասիրական եւ միջազգային կատարումներ, շանսոնից մինչեւ երեւանյան երգեր: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը եւ հրավիրյալ ժյուրիներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան:

Նախագիծը կվարեն դերասան Աշոտ Ղազարյանը եւ երգչուհի Անի Քրիստին:

 

Երաժշտակենսագրական «Բենեֆիս» ծրագրի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով եւ կատարումներով, կանդրադառնան ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը, ստեղծագործական ճանապարհին, որտեղ վերելքներ ու վայրէջքներ կան, հաղթանակներ ու պարտություններ, սեր եւ ցավալի բաժանումներ: Հաղորդումն այն մարդկանց մասին է, ում համար, անկախ բոլոր հանգամանքներից, առաջնայինը եղել է երգը եւ անմնացորդ նվիրումը հանուն այդ երգի:Նախագիծը կվարի Ավետ Բարսեղյանը, ով զուգահեռաբար կշարունակի ստուգել նաեւ հայ երգիչների երաժշտական գիտելիքները «Գուշակիր մեղեդին» ծրագրի շրջանակում:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտելու հայկական հեռուստաեթերի երկարակյաց եւ սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների եւ պատանիների համար

Նոր եթերաշրջանում եւս Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողների համար նոր անակնկալներ կան պատրաստված: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների եւ դպրոցականների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք կունենան կրթական եւ ճանաչողական նշանակություն, կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը:

«Ուզում եմ դառնալ» հաղորդման շրջանակում Արեգը, ով դեռ դպրոցահասակ է եւ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, կփորձի բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները: Նա իր հասակակից ընկերների հետ, ովքեր արդեն կատարել են իրենց ապագա մասնագիտության ընտրությունը, կփորձի ծանոթանալ բոլոր մասնագիտություների գաղտնիքներին ինչպես նաեւ  օգնել Առաջին ալիքի պատանի հեռուստադիտողներին կողմնորոշվել այդ շատ կարեւոր հարցում:

«Արքիմեդիա» հաղորդաշարը կօգնի պատանի հեռուստադիտողներին ծանոթանալ գիտական փորձերին, սեփական օրինակով փորձարկել ֆիզիկայի օրենքներն ու հետեւել, թե ինչ հետաքրքիր համադրություններ եւ փորձարկումներ է կարելի անել մի քանի նյութեր իրար խառնելով` կիրառելով դպրոցում ստացված գիտելիքները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Ծրագրի հաղորդավարը կլինի Հարություն (Տոշ) Դադուրյանը:

«Ինչուների մոլորակ»-ը կշարունակի օգնել բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Այս եթերաշրջանում «Ինչուների մոլորակ»-ի մշտական բնակիչները կլինեն Լիլիթ Թոխատյանը եւ Միկան, ով Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ- 2015»-ի ընթացքում: Հաղորդման շրջանակում մի շարք նոր խորագրեր են ավելացել, որոնց շրջանակում Լեւոն Հարությունյանը(Իմաստունը), ով մի փոքր փնթփնթան է եւ շատ սիրում է հետաքրքրասեր եւ խելացի մանուկներին, կօգնի երեխաներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ ահաԱղասին (Ավագ ընկերը) կօգնի նրանց պատրաստել մի շարք հետաքրքիր իրեր:

Մեր փոքրիկ հեռուստադիտողները կշարունակեն հետեւել «Հայ ասպետ»-ների պայքարին` այդպիսով թարմացնելով հայագիտական գիտելիքները:

 Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաեւ ՛՛Walt Disney՛՛ ընկերության արտադրության ամենահայտնի մոլտֆիլմերը՝ իհարկե հայերեն կրկնօրինակմամբ: Իսկ ահա ֆիլմասեր հեռուստադիտողները Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հնարավորություն կունենան դիտելու ՛՛Universal studios՛՛, ՛՛Paramount Pictures՛՛, ՛՛Walt Disney՛՛, ՛՛Metro-Goldwyn-Mayer՛՛, ՛՛Warner Bros՛՛ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր եւ լավագույն ֆիլմերը:

Զուգահեռաբար կարեւորելով նոր սերնդին հայկական կինեմատոգրաֆիայի օրինակներին պարբերաբար ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ Հանրայինի եթերում կշարունակվեն ներկայացվել հայ կինոյի լավագույն նմուշները:

Սոցիալական

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին եւ Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձեւաչափում:  Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որեւէ խնդիր, դատավճիռ կամ անլուծելի չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:    

Մասնագիտությամբ լրագրողներ Սոնա Աբրահամյանն ու Աելիտա Չլինգարյանը կշարունակեն իրենց լրագրողական հետաքննությունները եւ հատուկ ռեպորտաժների միջոցով կանդրադառնան այն թեմաներին, որոնք դեռեւս վերլուծվելու կարիք ունեն, հետքից գնալու անհրաժեշտություն:

 

«Հայն ու Հայաստանը» ծրագրի շրջանակում Տիգրան Դանիելյանը կշարունակի ներկայացնել մեր հայրենակիցների ապրուստն ու կենցաղը` ապրելու եւ աշխարհի ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Նա կանդրադառնա դեպքերին ու դեմքերին, որոնք նորովի են ներկայացնում Հայաստան աշխարհն ու աշխարհասփյուռ հայերին:

Թե ինչպես է ապրում հայը Հայաստանում, օտար ափերում եւ ինչ խնդիրների առջեւ է նա կանգնած, ինչպիսի առօրյա եւ հետաքրքրություններ ունի կշարունակի ներկայացնել Ռաֆայել հովհաննիսյանը՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք» ծրագրերի շրջանակում:

Արթուր Բախտամյանը կշարունակի «Չակերտներ» ծրագրի ընթացքում ամենատարբեր թեմաներով զրուցել իր հյուրերի հետ՝ բացելով չակերտները: Իսկ ահա դասական երաժշտության սիրահարներին նոր գիտելիքներ կփոխանցի Արամ Աբրահամյանը:

Մարզական հաղորդումներ

Առաջին ալիքը նոր եթերաշրջանում եւս կշարունակի իր ձեռքը պահել մարզական իրադարձությունների զարկերակին` ներկայացնելով հայ մարզիկների մրցելույթները ամենատարբեր սպորտային միջոցառումների ընթացքում, ուրախանալ նրանց հաղթանակներով, ցավել` անհաջողությունների դեպքում: Մարզական բոլոր իրադարձությունները` Կարեն Գիլոյանի«Խաղից դուրս» եւ Ռոբերտ Գասպարյանի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրերի շրջանակում:

 Բացի այդ յուրաքանչյուր շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի վավերագրական ֆիլմաշար «Հաղթանակ կերտողներ»-ի մասին, ումով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ում հաղթանակի ակնթարթները հուզել եւ հիացրել են բոլորին:

 

Օրվա դրական մեկնարկը յուրաքանչյուր աշխատանքային օր կշարունակի տրվել «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում` հաղորդավարական նոր կազմով, բազում հետաքրքիր եւ ճանաչողական խորագրերով: Այլ անակնկալների եւ նորություններ մասին կհաղորդենք հաջորդիվ. ավելին շուտով:

Առաջին ալիք

Իրանում ԿԽՄԿ երեք աշխատակից է զոհվել. Փեզեշքիանը դիմել է միջազգային բժշկական կառույցներին Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում Մենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունը«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավորՎտանգավոր հիվանդություններով միգրանտները պետք է անհապաղ արտաքuվեն Ռուսաստանի Դաշնությունից․ Մեդվեդև Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք. ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացավ պաշտոնից Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի 2026 թվականի տարեկան համաժողովին Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը 26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնՀայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է Կրակոցներ՝ Արարատում, վիրավոր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնասված մեքենաներ Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՆոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Կալլասն իր տգիտությամբ խայտառակել է Եվրամիությունը․ Զախարովա Եղանակը կփոխվիԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԹրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Մակրոնը հորդորել է Թրամփին ավելի քիչ խոսել Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Փաշինյանը նոր նվերներ է ստացել. ի՞նչ արժեն դրանք