Ադրբեջանում կխստացնեն պատիժը պետական հեղաշրջման փորձերի համար
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում իշխանության եւ սահմանադրական կարգի փոփոխություն իրականացնելու, կրոնական մոլեռանդության եւ թշնամանքի հողի վրա երկրի տարածքային ամբողջականության խախտման համար նոր պատիժներ կկիրառվեն, այդ թվում` ցմահ բանտարկություն:
ԱՊԱ-ն հայտնել է, որ Միլլի Մեջլիսում, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ, նախատեսված է այդ կապակցությամբ նոր` 278.2 հոդվածը մտցնել Քրեական օրենսգրքում:
Այս հոդվածի նախագծի համաձայն, Ադրբեջանի սահմանադրական կարգի, այդ թվում` նրա աշխարհիկ բնույթի բռնի փոփոխման, ինչպես նաեւ նրա տարածքային ամբողջականության խախտման եւ կրոնական թշնամանքի, արմատականության եւ մոլեռանդության հիմքի վրա իշխանության բռնազավթման համար կպատժեն 15-ից 20 տարվա ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ:
Նախագիծը Միլլի Մեջլիսին է ներկայացվել եւ քննարկման կդրվի հաջորդ նիստին:



