Ադրբեջանում կխստացնեն պատիժը պետական հեղաշրջման փորձերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում իշխանության եւ սահմանադրական կարգի փոփոխություն իրականացնելու, կրոնական մոլեռանդության եւ թշնամանքի հողի վրա երկրի տարածքային ամբողջականության խախտման համար նոր պատիժներ կկիրառվեն, այդ թվում` ցմահ բանտարկություն:
ԱՊԱ-ն հայտնել է, որ Միլլի Մեջլիսում, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ, նախատեսված է այդ կապակցությամբ նոր` 278.2 հոդվածը մտցնել Քրեական օրենսգրքում:
Այս հոդվածի նախագծի համաձայն, Ադրբեջանի սահմանադրական կարգի, այդ թվում` նրա աշխարհիկ բնույթի բռնի փոփոխման, ինչպես նաեւ նրա տարածքային ամբողջականության խախտման եւ կրոնական թշնամանքի, արմատականության եւ մոլեռանդության հիմքի վրա իշխանության բռնազավթման համար կպատժեն 15-ից 20 տարվա ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ:
Նախագիծը Միլլի Մեջլիսին է ներկայացվել եւ քննարկման կդրվի հաջորդ նիստին:



