Պուտին-Օլանդ հանդիպումը մեկնարկել է
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ «G20»-ի շրջանակում մեկնարկել է Չինաստանի Հանչժոու քաղաքում: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը զրույց կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նշվում է, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկումների հիմնական առարկան Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն է լինելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «G20»-ի շրջանակում առանձին է հանդիպելուԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Օլանդը Պուտինի հետ կքննարկի «քաղաքական խնդիրների տնտեսական հետևանքները»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



