Պուտին-Օլանդ հանդիպումը մեկնարկել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ «G20»-ի շրջանակում մեկնարկել է Չինաստանի Հանչժոու քաղաքում: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը զրույց կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նշվում է, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկումների հիմնական առարկան Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն է լինելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «G20»-ի շրջանակում առանձին է հանդիպելուԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Օլանդը Պուտինի հետ կքննարկի «քաղաքական խնդիրների տնտեսական հետևանքները»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



