Թուրքիան Սիրիայում բացել է հարձակման երկրորդ ճակատը
INTERNATIONAL NEWSԹուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը:Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 3-ին` կեսօրին, թուրքական մոտ 20 տանկ եւ 5 զրահամեքենա Քիլիսի Էլբեյլի շրջանին պատկանող Սալահան գյուղի մոտակայքում հատել են սիրիական սահմանը և մտել «Անկախ Սիրիայի բանակ»-ի վերահսկողության տակ գտնվող Ռաի քաղաք` բացելով ռազմական գործողությունների երկրորդ ճակատը:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիայնթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էր Սիրիայի Հալեպ նահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք` բացելով ռազմական գործողությունների առաջին ճակատը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



