Թուրքիան Սիրիայում բացել է հարձակման երկրորդ ճակատը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը:Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 3-ին` կեսօրին, թուրքական մոտ 20 տանկ եւ 5 զրահամեքենա Քիլիսի Էլբեյլի շրջանին պատկանող Սալահան գյուղի մոտակայքում հատել են սիրիական սահմանը և մտել «Անկախ Սիրիայի բանակ»-ի վերահսկողության տակ գտնվող Ռաի քաղաք` բացելով ռազմական գործողությունների երկրորդ ճակատը:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիայնթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էր Սիրիայի Հալեպ նահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք` բացելով ռազմական գործողությունների առաջին ճակատը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



