Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու մեղադրանքով
SOCIETYԹբիլիսիում թմրանյութ անօրինական պահելու և օգտագործելու մեջ մեղադրվող երկու Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել:
1976թ-ին ծնված Գառնիկ Կ.-ի անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 0.007788 գրամ բուպրենորֆին տեսակի թմրանյութ, իսկ Գագիկ Գ.-ի մոտ' 0.05 գրամ մետադոն տեսակի թմրանյութ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Gruzia online-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով նարկոլոգիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները մետադոն տեսակի թմրանյութ են օգտագործել: Ապօրինի թմրանյութեր պահելու և օգտագործելու դեպքով նախաքննություն է ընթանում:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



