Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիում թմրանյութ անօրինական պահելու և օգտագործելու մեջ մեղադրվող երկու Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել:
1976թ-ին ծնված Գառնիկ Կ.-ի անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 0.007788 գրամ բուպրենորֆին տեսակի թմրանյութ, իսկ Գագիկ Գ.-ի մոտ' 0.05 գրամ մետադոն տեսակի թմրանյութ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Gruzia online-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով նարկոլոգիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները մետադոն տեսակի թմրանյութ են օգտագործել: Ապօրինի թմրանյութեր պահելու և օգտագործելու դեպքով նախաքննություն է ընթանում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



