Պուտինը՝ Կուրիլյան կղզիների մասին. Մոսկվան տարածքների առեւտուր չի անում
INTERNATIONAL NEWSՄոսկվան տարածքների առեւտուր չի անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից առաջ, որոնց ժամանակ քննարկվելու է նաեւ Կուրիլյան կղզիների հարցը, հաղորդում է «Կոմերսանտը»:
«Մենք չենք խոսում ինչ-որ փոխանակման կամ վաճառքի մասին: Մենք խոսում ենք լուծումներ որոնելու մասին, որի դեպքում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չի զգա»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի Ճապոնիայի հետ փոխըմբռնում գտնել, այնպիսին, ինչպիսին Տոկիոն գտել է Պեկինի հետ, կողմերը «պետք է ինչ-որ փոխզիջում գտնեն»: Ռուսաստանի իշխանությունները շատ կցանկանային «ճապոնացի ընկերների» հետ լուծում գտնել, ընդգծել է Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



