Պուտինը՝ Կուրիլյան կղզիների մասին. Մոսկվան տարածքների առեւտուր չի անում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան տարածքների առեւտուր չի անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից առաջ, որոնց ժամանակ քննարկվելու է նաեւ Կուրիլյան կղզիների հարցը, հաղորդում է «Կոմերսանտը»:
«Մենք չենք խոսում ինչ-որ փոխանակման կամ վաճառքի մասին: Մենք խոսում ենք լուծումներ որոնելու մասին, որի դեպքում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չի զգա»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի Ճապոնիայի հետ փոխըմբռնում գտնել, այնպիսին, ինչպիսին Տոկիոն գտել է Պեկինի հետ, կողմերը «պետք է ինչ-որ փոխզիջում գտնեն»: Ռուսաստանի իշխանությունները շատ կցանկանային «ճապոնացի ընկերների» հետ լուծում գտնել, ընդգծել է Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



