Պակիստանում ԻՊ-ի ավելի քան 300 անդամ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՊակիստանում «Իսլամական պետության» ավելի քան 300 անդամ է ձերբակալվել՝ ներառյալ նրանց տեղական առաջնորդը: Այս մասին հաղորդում է BBC-ը:
Գեներալ-լեյտենանտ Ասիմ Բաջվայի խոսքով՝ պակիստանյան զինվորականները կարողացել են կանխել Իսլամաբադում օտարերկրյա դեսպանությունների եւ օդանավակայանի վրա ծայրահեղական այդ խմբավորման հարձակումները:
Նա հերքել է ԻՊ-ի պնդումներն այն մասին, որ խմբավորումն է պատասխանատու օգոստոսին Քվետտա քաղաքի հիվանդանոցում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի համար: Բելուջիստան նահանգի մայրաքաղաքում իրականացված այդ ահաբեկչության արդյունքում ավելի քան 70 մարդ զոհվեց:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



