Պակիստանում ԻՊ-ի ավելի քան 300 անդամ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում «Իսլամական պետության» ավելի քան 300 անդամ է ձերբակալվել՝ ներառյալ նրանց տեղական առաջնորդը: Այս մասին հաղորդում է BBC-ը:
Գեներալ-լեյտենանտ Ասիմ Բաջվայի խոսքով՝ պակիստանյան զինվորականները կարողացել են կանխել Իսլամաբադում օտարերկրյա դեսպանությունների եւ օդանավակայանի վրա ծայրահեղական այդ խմբավորման հարձակումները:
Նա հերքել է ԻՊ-ի պնդումներն այն մասին, որ խմբավորումն է պատասխանատու օգոստոսին Քվետտա քաղաքի հիվանդանոցում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի համար: Բելուջիստան նահանգի մայրաքաղաքում իրականացված այդ ահաբեկչության արդյունքում ավելի քան 70 մարդ զոհվեց:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



