Ադրբեջանում եւս մեկ անչափահաս ինքնասպանություն է գործել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում գնալով մեծանում է անչափահասների ինքնասպանությամբ կյանքին վերջ դնելու դեպքերի թիվը:
Վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, անչափահասի հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Մասալլըի շրջանում:
Շրջանի Արաբ գյուղի 17-ամյա բնակիչ Գիսմեթ Գասըմովը կախվել է սեփական տանը:
Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Ադրբեջանում ինքնասպանների տարիքը սրընթացորեն երիտասարդանում է, իսկ շատ դեպքերում ինքնասպանությունների մի մասը իշխանությունները ներկայացնում են որպես սպանություն կամ դժբախտ դեպք:
Մանկական հոգեբույժ Նարմինա Հաջիեւայի խոսքով` վերջին 10-20 տարիներին Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15-16 անգամ աճել է:
Հոգեբան Ազադ Իսազադեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնասպանությունների մեծացած թվաքանակն Ադրբեջանում կապված է հասարակության մեջ ագրեսիայի աճով, ինչը խոսում է, ընդհանուր առմամբ նրա դեգրադացիայի մասին: Բացի այդ, ընդգծվել էր, որ Ադրբեջանում ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են վարկային պարտքերի պատճառով:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի տարվում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն անչափահասի կողմից ինքնասպանությամբ կյանքն ավարտելու 29 դեպք է գրանցվել: Ադրբեջանում 2016 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ինքնասպանության 244 դեպք է տեղի ունեցել, որոնցից 111-ը` կին:
Ինքնահրկիզման է դիմել 16 քաղաքացի, որոնցից 14-ը մահացել են: Ինքնասպանության փորձ է կատարել 111 քաղաքացի:



